ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Արփինե Հովհաննիսյանը արդարադատության նախարարի թեկնածու

Արփինե Հովհաննիսյանը արդարադատության նախարարի թեկնածու
01.09.2015 | 22:22

ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը արդարադատության նախարարի թեկնածուներից մեկն է՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նա այլ անուններ չնշեց, միայն ասաց, որ հարցն այժմ քննարկում են նախագահ Սերժ Սարգսյանի հետ և նախարարի նշանակման հարցը կլուծվի 10-15 օրում։

Դիտվել է՝ 932

Մեկնաբանություններ